четверг, 12 апреля 2018 г.

ԱՆՏԱՌԱՀԱՏՈՒՄԸ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ

Անտառահատում: Անտառահատում ասելով արդեն հասկանում ենք իմաստը:Միթե կարելի է ծառերը կտրել ու անխնայողաբար օգնագորցել? Օ~,ոչ, ես խստիվ դեմ եմ դրան :Ճիշտ է ծառերից պատրաստում են բազմաթիվ  իրեր, օգնագործում են ,որպես շինանյութ,վառելիք և այլ բնագավառներում:Սակայն ,եթե այսպես շարունակվի բնուսականությունն կվերանա, իսկ դրա համար անհրաժեշտ է կանխել ապօրինի ծառահատումները, ամեն  տարի պետք է բոլոր տեղերում ծառատունկ կազմակերպվի, որը կնպաստի բուսականության զարգացմանը և կնպաստի մաքուր միջավայրի ստեղծմանը ,և իհարկե մենք ի վերջո մաքուր օդ կշնչենք :Իսկ , եթե մենք չպահպանենք այս կանոնները,և չմտածենք մեր գալիք սերնդի մասին ,բնությունն կվերանա ու կոչնչանա:
Անտառը երկրագնդի մակերևույթի մաս է, որը ծածկված է ծառերով։ Ներկայումս անտառները զբաղեցնում են մոտ 38 միլլիոն կմ²՝ ցամաքիմակերեսի 30% (ամողջ մակերևույթի 9.4%)։ Այդ անտառային գոտու կեսը պատկանում է արևադարձային անտառներին, մեկ քարորդը տեղակայված է հյուսիսային կիսագնդում։
Անտառն մեծ սանիտարահիգիենիկ և բուժիչ նշանակություն ունի։ Բնական անտառների օդում կա ավելի քան 300 անուն տարատեսակ քիմիական միացությունների։ Անտառներն ակտիվորեն վերափոխում են մթնոլորտային աղտոտվածությունները, հատկապես գազանմանները։ Առավելթթվայնացնող ունակություններն ունեն փշատերև անտառները (գիհի, եղևնի, սոճի), ինչպես նաև կեչու և լորենու որոշ տեսակներ։ Անտառն ակտիվորեն կլանում է արտադրական աղտոտվածությունները, հատկապես փոշին ու ածխաջրածինները։ Անտառը (հատկապես փշատերև) արտադրում է ֆիտոնցիդներ՝ բակտերիցիդ (մանրեասպան) հատկություններով օժտված նյութեր։ Ֆիտոնցիդները սպանում են ախտածինմանրեները։ Որոշակի չափաբաժիններով դրանք բարերար ազդեցություն ունեն նյարդային համակարգի վրա, ուժեղացնում են աղեստամոքսային տրակտի շարժողական և արտադրողական ֆունկցիան, նպաստում են նյութափոխանակության լավացմանը և խթանում են սրտի աշխատանքը։ Դրանցից շատերը ինֆեկցիոն հիվանդության հարուցիչների թշնամիներն են, բայց եթե քիչ են։ Բարդու բողբոջների, անտոնովյան խնձորների, էվկալիպտի ֆիտոնցիդները ոչնչացնող ազդեցություն ունեն գրիպի վիրուսի վրա։ Սենյակ բերված եղևնիի ճյուղը տաս անգամ քչացնում է մանրեների քանակությունն օդում, հատկապես կապույտ հազի և դիֆտերիայի։ Կաղնու տերևները ոչնչացնում են որովայնային տիֆի և դիզինտերիայի բակտերիաները։
Տեսնում եք ,ինչ օգտակար հատկություն ունի անտառը, և առավել ևս բնությունը: Դրա համար եկեք պահպանենք բնության և բուսակա,և կենդանական աշխարհը:Եվ նպաստենք դրա զարգացմանը ,մտածելով գալիք սերնդի մասին :

понедельник, 27 ноября 2017 г.

Կիլիկյան Հայաստան

ԿԻԼԻԿՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Բանակը
Կիլիկիայի հայկական պետությունը միշտ պատերազմների մեջ է եղել և ուժեղ բանակ ունենալը շատ կարևոր էր, նույնիսկ կարելի է ասել, որ անհրաժեշտ էր: Ռուբինյան առաջին իշխանների օրոք սկսվեց մշտական բանակի կազմակերպումը: Խաղաղ ժամանակ նրանք կարողանում էին պահել 30.000 հոգուց բաղկացած բանակ, իսկ պատերազմների ժամանակ բանակի թիվը հասնում էր 60.000-ի: Պատերազմների ժամանակ գյուղացիներից և քաղաքացիներից կազմվում էր աշխարհազոր: Կիլիկիայում նաև սահմանվել էր ձիավորի աստիճան, որը ստանալու համար պետք էր հանձնել հատուկ քննություն, որտեղ պարզ կլինեին զինվորի հմտությունները և գիտելիքները: Այդ պաշտոնի շնորրհումը տեղի էր ունենում շատ հանդիսավոր պայմաններում: Հայոց բանակում նաև կարևոր դեր էր խաղում ռազմական նավատորմը, որովհետև առանց դրա գոյության անհնար էր պաշտպանել պետության ծովային սահմանները: Նաև ավելացնեմ, որ Ռազմական նավատորմի հենակետներն էին Այասը և Կոռիկոսը:
Մշակույթ
Կիլիկիայի բնակչության մեծամասնությունը կազմում էին հայերը, իսկ փոքր մասը` ասորիները, մուսուլմանները, հրեաները և ֆրանկերը: Հայ ազնվականությունը այդ ժամանակ շատ բաներ վերցրեց Ֆրանսիայից , օրինակ, ֆրանսիական պաշտոնների անվանումներ: Կարելի է ասել, որ Կիլիկիայի սոցիալական կառուցվածքն ավելի նման էր Արևմտյան Եվրոպայի երկրների ֆեոդալական համակարգին, քան Մեծ Հայքի նախարարական համակարգին: Հայերի մի մասը ընդունեց ուղղափառություն և կաթոլիկություն,  բայց դա չունեցավ միակողմանի ազդեցություն,  որովհետև հայկական մշակույթի որոշ մասեր ներմուծվեցին Եվրոպա: Շատ տպավորիչ են  հայտնի ռուս պատմաբան Վալերի Բրյուսովի այն խոսքերը,  որ նա գրել էր իր աշխատություններից մեկում:  Նա համարում էր  Կիլիկյան Հայաստանը «մարդկության հոգևոր կյանքի համաշխարհային կենտրոններից մեկը»
Ճարտարապետություն
Կիլիկիաի ճարտարապետությունն ունեցել է շատ առանձնահատկություններ, որոնք դրսևորվել են շինությունների կառուցման ժամանակ:  Զարգացման ամեն մի մասնիկ օգնել է տարբեր կառույցների շինարարությանը, որոնցից էին եկեղեցինեը, ամրոցները և այլն: Որպես հիմնական շինանյութ,  ծառայում էին բնական քարերը`ավազաքար, կրաքար և գրանիտ: Եկեղեցիների և հուշահամալիրների պատերը սրբատաշ էին արվում:
Նկարչություն
Հենց Կիլիկյան Հայաստանում է կերպարվեստը հասել բարձր զարգացման,  մասնաորապես մանրանկարչությունը: Այդ ժամանակ շատ հատնի էր Կիլիկիայի Մանրանկարչության դպրոցը: Այդ դպրոցի որոշ աշակերտներ դարձել են աշխարահռչակ նկարիչներ:


Գրականություն
Գրականությունը հասարակության ճյուղերից ամենակարևորներից մեկն է: 12-14 դարերում Կիլիկյան Հայաստանում հայ գրականությունը վերելք ապրեց: Ավելացան նոր գրական ավանդույթներ, զարգացավ ժողովրդական բանահյուսության ժանրը և ստեղծվեցին զրույցներ, առակներ և այլն: Արմատավորվեցին ու զարգացան գրական նոր տեսակներ, գրականության մեջ որպես նոր լեզու մտավ ժողովրդի խոսակցական լեզուն՝ մոտ գրաբարին։ Շատ մեծ դեր են խաղաղացել այդ զարգացման մեջ Ներսես Շնորհալին և Վարդան Այգեկցին: Նրանց կարելի է դասել որպես Կիլիկիայի գրականության մեծագույն ներկայացուցիչներ:

Օգտվել եմ տվյալ աղբյուրներից`